ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ

Նոր Սահմանադրություն նախաձեռնության արդյունավետ իրագործման համար չափազանց կարևոր է այս նախաձեռնության հետ որևէ առնչություն չունեցող, ինչպես նաև Ազգային առաջընթաց կուսակցության անդամ չհանդիսացող անկախ փորձագետների աշխատանքը։

Անկախ փորձագետները հանրային վստահություն վայելով անձինք են, իրավապաշտպաններ և/կամ իրավաբան-մասնագետներ, ովքեր օգնելու են ՀՀ քաղաքացիներին հասկանալու սահմանադրական փոփոխությունների գործընթացի տրամաբանությունը և փուլերը, ինչպես նաև մասնակցելու են քաղաքացիների կողմից ներկայացված առաջարակվող դրույթների քննարկմանը․ խմբագրմանը և համակարգմանը։

Փորձագետների ցանկում է ընդգրկվել նաև Ազգային առաջընթաց կուսակցության ներկայացուցիչ, իրավաբան, սահմանադրական իրավունքի մասնագետ, փաստաբան Հայկ Գրիգորյանին, ով հանդես չի գալու որպես անկախ փորձագետ։ Նա անմիջականորեն մասնակցել է Սահմանադրության առաջարկվող նախագծի մշակմանը և իր մասնակցությամբ օգնելու է ՀՀ քաղաքացիներին հասկանալու առաջարկվող փոփոխությունների տրամաբանությունը։

Gor Hovhannisyan

Գոռ Հովհաննիսյան - Անկախ փորձագետ (Իրավաբան)

Hayk Grigoryan

Հայկ Գրիգորյան - Փորձագետ (Իրավաբան) (Ազգային առաջընթաց կուսակցություն)

Կարեն Ավագյան - Անկախ փորձագետ (Տնտեսագետ)

Տիգրան Ալոյան - Անկախ փորձագետ (Իրավաբան)

Արթուր Սաքունց - Անկախ փորձագետ (Իրավապաշտպան)

Խաչատուր Մարոզյան - Անկախ փորձագետ (Իրավապաշտպան)

Արարատ Դալլաքյան - Անկախ փորձագետ (Իրավաբան)

Գեղամ Սիմոնյան - Անկախ փորձագետ (Իրավաբան)

Անդրիաս Ղուկասյան - Անկախ փորձագետ (Իրավաբան)