constitution

Հոդված 2

Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:

Առաջարկություն

Հոդված 2. Ինքնիշխանության կրողը
  1. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ՀՀ քաղաքացիներին, ովքեր ինքնիշխանության միակ ու բարձրագույն կրողն են:
  2. ՀՀ քաղաքացիներն իրենց իշխանությունն իրականացնում են համապետական և տեղական հանրաքվեների, ազատ և արդար ընտրությունների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:
  3. Իշխանության յուրացումը, այդ թվում՝ սահմանադրական կարգի տապալելու, հանրաքեների կամ ընտրությունների արդյունքները կեղծելու կամ իշխանության յուրացմանն ուղղված այլ գործողությունների միջոցով, որևէ պաշտոնատար անձի, պետական մարմնի, կազմակերպության, խմբի կամ անհատի կողմից ծանրագույն հանցագործություն է՝ անկախ նրա զբաղեցրած դիրքից, անձեռնմխելիության առկայությունից կամ վաղեմության ժամկետից, և հիմք է քրեական պատասխանատվության։

Հիմնավորում

Անհրաժեշտ է հստակեցնել այս հոդվածի իմաստն ու նշանակությունը՝ բավարար իրավական հիմք ստեղծելով պատասխանատվության մթնոլորտ ձևովորելու համար։

Պատասխանել

avatar
  Բաժանորդագրվել  
Ծանուցել