constitution

Հոդված 3

Հոդված 3. Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները
  1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
  2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
  3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

Առաջարկություն

Հոդված 3. Մարդու արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները
  1. Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեք են։
  2. Սոցիալական արդարությունն ու սոցիալական համերաշխությունը մարդկային անօտարելի արժանապատվության հիմքերից են։
  3. Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անբաժանելի հիմքն է:
  4. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների, ինչպես նաև մարդու արժանապատվության հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության, այդ թվում՝ պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների ու պաշտոնատար անձնաց ամենօրյա պարտականությունն է
  5. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով, ինչպես նաև նրա արժանապատվությամբ՝ որպես անմիջականորեն գործող իրավունք, որը համապարտադիր է օրենսդիր, գործադիր և դատական իշխանության համար:

Հիմնավորում

Անհրաժեշտ է հստակեցնել այս հոդվածի իմաստն ու նշանակությունը, բավարար իրավական հիմք ստեղծելով պատասխանատվության մթնոլորտ ձևովորելու համար

Պատասխանել

avatar
  Բաժանորդագրվել  
Ծանուցել