constitution

Հոդված 59

Հոդված 59. Տնտեսական գործունեության ազատությունը և տնտեսական մրցակցության երաշխավորումը  
  1. Յուրաքանչյուր ոք ունի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք: Այս իրավունքի իրականացման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով:
  2. Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները և դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով՝ հանրային շահերի պաշտպանության նպատակով:
  3. Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը, անբարեխիղճ մրցակցությունը և հակամրցակցային համաձայնություններն արգելվում են:

Առաջարկություն

Հոդված 59. Տնտեսական գործունեության ազատությունը և տնտեսական մրցակցության երաշխավորումը
  1. Յուրաքանչյուր ոք ունի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք, այդ թվում՝ տնտեսական մրցակցային պայմաններում ազատ տնտեսական գործունեություն իրականացնելու իրավունք: Այս իրավունքի իրականացման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով:
  2. Մրցակցության սահմանափակումը, շուկայում մենաշնորհի հնարավոր տեսակները և դրանց թույլատրելի չափերը կամ շուկայում գերիշխող դիրքի դրսևորումները կարող են սահմանվել միայն օրենքով՝ հանրային շահերի պաշտպանության նպատակով, որպես հանրային շահերի պաշտպանության ծայրահեղ կամ բացառիկ միջոց:
  3. Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը, անբարեխիղճ մրցակցությունը, արհեստական գնային քաղաքականությունը և հակամրցակցային համաձայնություններն արգելվում են:
  4. Պետությունը պետք է ապահովի իրավական և փաստական հավասար պայմաններ, մոտեցումներ և վարչարարության սկզբունքներ բոլոր տնտեսվարողների համար։

Հիմնավորում

Պատասխանել

avatar
  Բաժանորդագրվել  
Ծանուցել