constitution

Հոդված 9

Հոդված 9. Տեղական ինքնակառավարման երաշխավորումը Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը:

Առաջարկություն

Հոդված 9. Տեղական ինքնակառավարման երաշխավորումը
  1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդավարության ամենակարևոր հիմքերից մեկը, որը պետք է ունենա ֆինանսական ու վարչական ինքնուրույնություն և տեղական բնակչությանը հաշվետվողականություն:
  2. Տեղական ինքնակառավարումը պետք է իրականացվի անկուսակցական հիմքի վրա՝ որպես մասնագիտացված գործունեություն՝ տեղական շահերի և տեղական համայնքի կարծիքի հաշվառմամբ։
  3. Պետության հիմնական նպատակներից մեկն է տեղական ինքնակառավարման համակարգի՝ որպես ժողովրդավարության ու իրավական պետության հիմնասյուներից մեկի, անընդհատ ամրապնդումն ու զարգացումը։
  4. Տեղական ինքնակառավարման բաղադրիչներից է տեղական հանրաքվեների ինստիտուտը։

Հիմնավորում

Անհրաժեշտ է հստակեցնել այս հոդվածի իմաստն ու նշանակությունը, բավարար իրավական հիմք ստեղծելով պատասխանատվության մթնոլորտ ձևովորելու համար։

Պատասխանել

avatar
  Բաժանորդագրվել  
Ծանուցել