constitution

Հոդված 7

Հոդված 7. Ընտրական իրավունքի սկզբունքները Ազգային ժողովի և համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ:

Առաջարկություն

Հոդված 7. Ընտրական իրավունքի սկզբունքները
  1. Համապետական ու տեղական ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ:
  2. Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների համար պետք է ապահովվի համապետական ընտրություններին և համապետական հանրաքվեներին մասնակցելու իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս՝ ՀՀ դեսպանատների ու հյուպատոսարանների տարածքում։

Հիմնավորում

Անհրաժեշտ է վերականգնել արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը։

Պատասխանել

avatar
  Բաժանորդագրվել  
Ծանուցել