constitution

Հոդված 60

Հոդված 60. Սեփականության իրավունքը
  1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:
  2. Ժառանգելու իրավունքը երաշխավորվում է:
  3. Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
  4. Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:
  5. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով` միայն նախնական և համարժեք փոխհատուցմամբ:
  6. Հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
  7. Մտավոր սեփականությունը պաշտպանվում է օրենքով:
  8. Յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել oրենքին համապատասխան uահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

Առաջարկություն

Հոդված 60. Սեփականության իրավունքը
  1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:
  2. Ժառանգելու իրավունքը երաշխավորվում է:
  3. Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության կամ պետության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
  4. Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի: Օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ճյուղերում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնող անձանց կողմից պետությանը կամա համայնքին պատճառված վնասը հատուցելու դեպքերում չի գործում վաղեմության որևէ ժամկետ, իսկ փոխհատուցման նպատակով իրականացվող բռնագանձումը կարող է տարածվել տվյալ պաշտոնատար անձի և նրա հետ փոխկապակցված անձանց ողջ գույքի վրա։
  5. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումը կարող է իրականացվել օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով` միայն նախնական և շուկայական արժեքին հավասար փոխհատուցմամբ:
  6. Հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
  7. Մտավոր սեփականությունը պաշտպանվում է օրենքով:
  8. Յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել oրենքով uահմանված հարկեր, տուրքեր, պետական կամ համայնքային բյուջե վճարվող պարտադիր այլ պարբերական վճարումներ:
  9. Օրենքով պետք է սահմանվի քաղաքացու կողմից պետական ու համայնքային բյուջե վճարվող հարկերի, տուրքերի և պետական կամ համայնքային բյուջե վճարվող պարտադիր այլ պարբերական վճարումների առավելագույն չափը չպետք է գերազանցի յուրաքանչյուր տարվա համար քաղաքացու տարեկան եկամտի 40%-ը։

Հիմնավորում

Պատասխանել

avatar
  Բաժանորդագրվել  
Ծանուցել