constitution

Հոդված 53

Հոդված 53. Հանրագիր ներկայացնելու իրավունքը Յուրաքանչյուր ոք ունի անհատապես կամ այլոց հետ մեկտեղ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հանրագիր ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով:

Առաջարկություն

Հոդված 53. Հանրագիր ներկայացնելու իրավունքը Յուրաքանչյուր ոք ունի անհատապես կամ այլոց հետ մեկտեղ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հանրագիր ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք: Հանրագրին ներկայացվող պահանջները, դրան պատասխանելու ժամկետները, պատասխանին ներկայացվող պահանջները և մյուս մանրամասները սահմանվում են օրենքով:

Հիմնավորում

Պատասխանել

avatar
  Բաժանորդագրվել  
Ծանուցել