constitution

Հոդված 50

Հոդված 50. Պատշաճ վարչարարության իրավունքը
  1. Յուրաքանչյուր ոք ունի վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
  2. Վարչական վարույթի ընթացքում յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին ծանոթանալու իրավունք, բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիքների:
  3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են մինչև անձի համար միջամտող անհատական ակտն ընդունելը լսել նրան, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

Առաջարկություն

Հոդված 50. Պատշաճ վարչարարության իրավունքը
  1. Յուրաքանչյուր ոք ունի վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունք՝ Սահմանադրությամբ և օրենքով անձին վերապահված իրավունքների, ազատությունների և պարտականությունների առավելագույնս կենսագործելու նպատակով:
  2. Վարչական վարույթի ընթացքում յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին ծանոթանալու իրավունք, բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիքների:
  3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են մինչև անձի համար միջամտող անհատական ակտն ընդունելը լսել նրան կամ հաշվի առնել նրա ներկայացրած բացատրություններն ու փաստաթղթերը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
  4. Վարչական մարմինները վարչարարության ընթացքում սահմանափակված են և ղեկավարվում են անձի ու քաղաքացու՝ Սահմանադրությամբ երաշխավորված կամ սահմանված իրավունքներով ու ազատություններով՝ որպես անմիջական գործող իրավունք։

Հիմնավորում

Պատասխանել

avatar
  Բաժանորդագրվել  
Ծանուցել