constitution

Հոդված 5

Հոդված 5. Իրավական նորմերի աստիճանակարգությունը
  1. Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ:
  2. Oրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ սահմանադրական օրենքներին և օրենքներին:
  3. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Առաջարկություն

Հոդված 5. Իրավական նորմերի աստիճանակարգությունը
  1. Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, իսկ դրա նորմերը գործում են անմիջականորեն՝ որպես անմիջական գործող իրավունք, և պարտադիր են օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար բոլոր անձանց համար:
  2. Oրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և սահմանադրական օրենքներին, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ Սահմանադրությանը, սահմանադրական օրենքներին և օրենքներին:
  3. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հիմնավորում

Անհրաժեշտ է հստակեցնել այս հոդվածի իմաստն ու նշանակությունը, բավարար իրավական հիմք ստեղծելով պատասխանատվության մթնոլորտ ձևովորելու համար։

Պատասխանել

avatar
  Բաժանորդագրվել  
Ծանուցել