constitution

Հոդված 46

Հոդված 46. Կուսակցություն ստեղծելու և կուսակցությանն անդամագրվելու իրավունքը  
  1. Յուրաքանչյուր քաղաքացի ունի այլ քաղաքացիների հետ կուսակցություն ստեղծելու և որևէ կուսակցության անդամագրվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի հարկադրել անդամագրվելու որևէ կուսակցության:
  2. Դատավորները, դատախազները և քննիչները չեն կարող լինել կուսակցության անդամ: Օրենքով կարող են սահմանվել զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայողների կողմից կուսակցություն ստեղծելու և որևէ կուսակցության անդամագրվելու իրավունքի սահմանափակումներ:
  3. Կուսակցությունները տարեկան հաշվետվություններ են հրապարակում իրենց ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև իրենց գույքի մասին:
  4. Օրենքով սահմանված դեպքերում կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել Սահմանադրական դատարանի որոշմամբ: Այն կուսակցությունները, որոնք քարոզում են սահմանադրական կարգի բռնի տապալում կամ բռնություն են կիրառում սահմանադրական կարգը տապալելու նպատակով, հակասահմանադրական են և ենթակա են արգելման Սահմանադրական դատարանի որոշմամբ:

Առաջարկություն

Հոդված 46. Կուսակցություն ստեղծելու և կուսակցությանն անդամագրվելու իրավունքը  
  1. Յուրաքանչյուր քաղաքացի ունի այլ քաղաքացիների հետ կուսակցություն ստեղծելու և որևէ կուսակցության անդամագրվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի հարկադրել անդամագրվելու որևէ կուսակցության:
  2. Դատավորները, դատախազները, քննիչները և իրավապահ մարմիննների ծառայողները չեն կարող լինել կուսակցության անդամ: Օրենքով կարող են սահմանվել զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայողների կողմից կուսակցություն ստեղծելու և որևէ կուսակցության անդամագրվելու իրավունքի սահմանափակումներ:
  3. Պետական բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ Հանրապետության նախագահը, վարչապետը, փոխվարչապետները, նախարարները, փոխնախարարները, ԱԺ նախագահն ու փոխնախագահները, մշտական հանձնաժողովի նախագահները, չեն կարող լինել որևէ կուսակցության ղեկավար մարմնի անդամ կամ մասնակցել կուսակցաշինությանը, կուսակցությունների նախընտրական արշավներին կամ կուսակցության ամենաօրյա կառավարմանը։ Օրենքով կարող են սահմանվել գործադիր մարմինների ղեկավար կազմի համար լրացուցիչ սահմանափակումներ։
  4. Կուսակցությունները տարեկան հաշվետվություններ են հրապարակում իրենց ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև իրենց գույքի մասին:
  5. Կուսակցությունները չեն կարող ստանալ ֆինանսական, գույքային կամ նյութական այլ օժանդակություն Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսոցող ֆիզիակական անձանցից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհանդիսացող իրավաբանական անձանցից կամ անանուն աղբյուրներից։
  6. Օրենքով սահմանված դեպքերում և կարգով կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել Գերագույն դատարանի որոշմամբ: Այն կուսակցությունները, որոնք քարոզում են սահմանադրական կարգի բռնի տապալում կամ բռնություն են կիրառում սահմանադրական կարգը տապալելու նպատակով, հակասահմանադրական են և ենթակա են արգելման Գերագույն դատարանի որոշմամբ:

Հիմնավորում

Պատասխանել

avatar
  Բաժանորդագրվել  
Ծանուցել