constitution

Հոդված 44

Հոդված 44. Հավաքների ազատությունը
  1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք:
  2. Բացօթյա տարածքներում կազմակերպվող հավաքներն օրենքով սահմանված դեպքերում անցկացվում են ողջամիտ ժամկետում ներկայացված իրազեկման հիման վրա: Ինքնաբուխ հավաքների իրականացման համար իրազեկում չի պահանջվում:
  3. Օրենքով կարող են սահմանվել դատավորների, դատախազների, քննիչների, ինչպես նաև զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայողների հավաքների ազատության իրավունքի իրականացման սահմանափակումներ։
  4. Հավաքների ազատության իրականացման և պաշտպանության պայմաններն ու կարգը սահմանվում են օրենքով:
  5. Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պաշտպանության, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Առաջարկություն

Հոդված 44. Հավաքների ազատությունը
  1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք:
  2. Բացօթյա տարածքներում կազմակերպվող հավաքներն օրենքով սահմանված դեպքերում անցկացվում են ողջամիտ ժամկետում ներկայացված իրազեկման հիման վրա: Իրազեկում չներկայացնելը կամ օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացնելը չի կարող հիմք հանդիսանալ խաղաղ, առանց զենքի հավաքը դադարեցնելու համար։
  3. Ինքնաբուխ կամ հրատապ հավաքների կազմակերպման ու իրականացման համար իրազեկում չի պահանջվում:
  4. Օրենքով կարող են սահմանվել դատավորների, դատախազների, քննիչների, իրավապահ մարմինների ծառայողների, ինչպես նաև զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայողների՝ հավաքների ազատության իրավունքի իրականացման ողջամիտ սահմանափակումներ։
  5. Հավաքների ազատության իրավունքի իրականացման և պաշտպանության երաշխիքները, պայմաններն ու կարգը սահմանվում են օրենքով:
  6. Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հաստատապես հայտնի ու նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների կանխման, հասարակական կարգի էական խախտումները կանխելու, առողջության, բարոյականության կամ այլոց սահմանադրական հիմնական իրավունքների և ազատությունների էական ու զանգվածային խախտումները կանխելու նպատակով: Ընդ որում, պետական մարմինն է կրում ապացուցման բեռը՝ վարչական կարգով կամ դատարանում ներկայացնելու հստակ ու համոզիչ ապացույցներ, որ հավաքների ազատության սահմանափակումը անհրաժեշտ էր սահմանադրական սույն նպատակների կամ դրանց իրագործման համար ընդունված օրենքներով սահմանված այլ նպատակների ապահովման համար և որ նշված նպատակների պահպանումը հանդիսացել է առավել էական, կարևոր ու առաջնահերթ պետական գործառույթ, քան հավաքների ազատությունը։

Հիմնավորում

Պատասխանել

avatar
  Բաժանորդագրվել  
Ծանուցել