constitution

Հոդված 4

Հոդված 4. Իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

Առաջարկություն

Հոդված 4. Իշխանությունների տարանջատման սկզբունքը  
  1. Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան և քաղաքացու արժանապատիվ ու ազատ կյանքի ապահովման, արդարության հաստատաման ու խտրականության բացառման նպատակով՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման ու հավասարակշռման հիման վրա՝ իշխանության յուրաքանչյուր ճյուղին մյուսի նկատմամբ զսպումների ու հակակշիռների գործուն ընթացակարգերով ապահովելու միջոցով:
  2. Սահմանադրությամբ և օրենքներով պետք է սահմանվեն իշխանության օրենդիր, գործադիր և դատական մարմինների լիազորությունների, իրավունքների ու պարտականությունների այնպիսի ծավալ, որը չխախտի իշխանության ճյուղերի հավասարությունն ու ընդհանուր պետական համակարգի բնականոն հավասարակշռվածությունը։
  3. Քաղաքացիներին՝ որպես իշխանության բարձրագույն կրողներին է պատկանում հանրաքվեի միջոցով Հանրապետության նախագահին և/կամ Հանրապետության վարչապետին հետևյալ արտոնությունները կամ դրանց մի մասը պարգևելու իրավունքը՝՝ ցմահ անվտանգության ապահովում և/կամ հինգ տարով թոշակի նշանակում։ Ընդ որում, որևէ օրենքով չի կարող սահմանվել այս երկու պաշտոնատար անձից բացի և այս երկու տեսակի պարգևատրումից բացի այլ տեսակի արտոնություն կամ պաշտոն։ Եթե Հանրապետության նախագահի և/կամ Հանրապետության վարչապետի պաշտոնաթողությունից հետո, անկախ դրա հիմքից, մեկ տարվա ընթացքում սույն հոդվածով նախատեսված հանրաքվեն Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգով տեղի չի ունենում կամ դրա արդյունքում նման որոշում չի ընդունվում, ապա տվյալ պաշտոնատար անձը չի կարող հավակնել որևէ արտոնության։

Հիմնավորում

Անհրաժեշտ է հստակեցնել այս հոդվածի իմաստն ու նշանակությունը, բավարար իրավական հիմք ստեղծելով պատասխանատվության մթնոլորտ ձևովորելու համար։

Պատասխանել

avatar
  Բաժանորդագրվել  
Ծանուցել