constitution

Հոդված 210 – Հոդված 220

Հոդված 210. Օրենքների համապատասխանեցումը Սահմանադրությանփոփոխություններին 1. Ընտրական օրենսգիրքը համապատասխանեցվում է Սահմանադրությանը և ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունիսի 1-ից: 2. Ազգային ժողովի կանոնակարգը, Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը և Մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքը համապատասխանեցվում են Սահմանադրությանը և ուժի մեջ են մտնում մինչև Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը: 3. Այլ սահմանադրական օրենքները համապատասխանեցվում են Սահմանադրությանը և ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: 4. Տեղական ինքնակառավարման մասին օրենքը համապատասխանեցվում է Սահմանադրությանը և ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից: 5. Դատախազության, Հեռուստատեսության և ռադիոյի, Հաշվեքննիչ պալատի և Կենտրոնական բանկի մասին օրենքները համապատասխանեցվում են Սահմանադրությանը և ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Հոդված 211. Հանրապետության նախագահի ընտրության ժամկետը Սահմանադրության 125-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի առաջին ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ: Հանրապետության նախագահի ընտրության երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում առավել ձայներ ստացած թեկնածուն: Հոդված 212. Կառավարության հրաժարականը Նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրը Կառավարությունը ներկայացնում է իր հրաժարականը: Հանրապետության նախագահն անհապաղ ընդունում է Կառավարության հրաժարականը: Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների և նախագահիպաշտոնավարումը Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը: Հոդված 214. Բարձրագույն դատական խորհրդի կազմավորումը 1. Բարձրագույն դատական խորհուրդը, Սահմանադրության 174-րդ հոդվածին համապատասխան, կազմավորվում է Դատական օրենսգրքի համապատասխան դրույթներն ուժի մեջ մտնելուց հետո՝ Հանրապետության նախագահի լիազո¬րությունների ավարտից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ: 2. Արդարադատության խորհրդի անդամների լիազորությունները դադարում են, իսկ Բարձրագույն դատական խորհուրդն իր լիազորությունները ստանձնում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտման օրը: 3. Ազգային ժողովը և դատավորների ընդհանուր ժողովը Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի համապատասխան երեքական անդամների ընտրում են հինգ, իսկ երկուական անդամների` երեք տարի ժամկետով: Հոդված 215. Դատավորների, դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանիպալատների նախագահների պաշտոնավարումը 1. Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված դատավորները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների` 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: 2. Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված դատարանների նախագահները և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահները շարունակում են պաշտոնավարել մինչև Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների նշանակվելը կամ ընտրվելը, որն իրականացվում է Բարձրագույն դատական խորհրդի կազմավորումից հետո` ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում: 3. Եթե մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված դատարանների նախագահները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի պալատների նախագահները Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում չեն նշանակվում համապատասխան դատարանների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներ, ապա նրանք շարունակում են պաշտոնավարել համապատասխան դատարաններում որպես դատավորներ: Հոդված 216. Գլխավոր դատախազի պաշտոնավարումը Մինչև Սահմանադրության 8-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված գլխավոր դատախազը շարունակում է պաշտոնավարել մինչև իր լիազորությունների` 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Հոդված 217. Համայնքի ավագանու անդամների և համայնքի ղեկավարիպաշտոնավարումը Մինչև Սահմանադրության 9-րդ գլխի ուժի մեջ մտնելը ընտրված համայնքի ավագանու անդամները և համայնքի ղեկավարը շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների` 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Սահմանադրության 182-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին նախադասությամբ սահմանված դրույթը կիրառվում է Տեղական ինքնակառավարման մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո: Հոդված 218. Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնավարումը Մինչև Սահմանադրության 10-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է պաշտոնավարել մինչև իր լիազորությունների` 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Հոդված 219. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Սահմանադրության 11-րդ գլխով սահմանված կարգով կազմավորվում է մինչև 2016 թվականի նոյեմբերի 1-ը: Մինչև Սահմանադրության 11-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների լիազորությունները դադարում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման պահից: Հոդված 220. Սահմանադրության 12-14-րդ գլուխներով նախատեսված մարմիններիանդամների պաշտոնավարումը Սահմանադրության 12-14-րդ գլուխների ուժի մեջ մտնելուց հետո այդ գլուխներով նախատեսված մարմինների անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների` 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված ժամկետի ավարտը: Վերահսկիչ պալատի անդամները շարունակում են պաշտոնավարել որպես Հաշվեքննիչ պալատի անդամներ:»: Հոդված 2. Սույն Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Առաջարկություն

Հոդված 210. Նոր Սահմանադրության ընդունմամբ պայմանավորված փոփոխությունները 1. Ընտրական օրենսգիրքը, հեռուստառադիո հեռարձակման ոլորտը կանոնակարգող օրենսդրությունը, Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը և Ազգային ժողովի ընտրությունները կանոնակարգով մյուս բոլոր օրենքները և ենթաօրենսդրական ակտերը համապատասխանեցվում են նոր Սահմանադրությանը և նոր օրենսդրությանը՝ նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելու պահից վաթսուն օրվա ընթացքում, և ուժի մեջ են մտնում նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելու պահից ութսուներորդ օրը։ Ընտրական նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահից վաթսուն օրվա ընթացքում կազմակերպվում են Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ։ 2. Մնացած բոլոր օրենքները համապատասխանեցվում են նոր Սահմանադրությանը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նոր Սահմանադրության կատարումն ապահովելու նպատակով ընդունվում են նոր օրենքներ, նորընտիր Ազգային ժողովի ձևավորման պահից մեկ տարվա ընթացքում: 3. Նորընտիր Ազգային ժողովի ձևավորման պահից մեկ տարվա ընթացքում բոլոր սահմանադրական մարմինները, դատարանները, կառավարությունը, պետական կառույցները, հանձնաժողովները և դրանց անդամները պետք է վերանշանակվեն կամ վերընտրվեն՝ նոր Սահմանադրության պահանջներին համապատախան։ Սա չի ենթադրում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վերանշանակում։ 4. Նորընտիր Ազգային ժողովի ձևավորման պահից մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումը և տեղական ինքնակառավարման համակարգը համապատասխանեցվում է նոր Սահմանադրության պահանջներին։ Հոդված 2. Սույն Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հիմնավորում

Պատասխանել

avatar
  Բաժանորդագրվել  
Ծանուցել