constitution

Հոդված 209

ԳԼՈՒԽ 16 ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ Հոդված 209. Սահմանադրության առանձին դրույթների ուժի մեջ մտնելը 1. Սահմանադրության 1-3-րդ գլուխները, 103-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ գլուխը, բացառությամբ 182-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին նախադասության դրույթի, ինչպես նաև 10-րդ գլուխն ուժի մեջ են մտնում «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» Սահմանադրության փոփոխությունները հրապարակվելու հաջորդ օրվանից: 2. 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 4-րդ գլխի դրույթները, բացառությամբ 83.5-րդ հոդվածի, գործում են մինչև Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը: 3. Սահմանադրության 88-րդ հոդվածի, 90-102-րդ հոդվածների, 103-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերի, 104-107-րդ, 109-112-րդ հոդվածների, 113-րդ հոդվածի 1-ին մասի, 114-րդ, 116-րդ և 121-րդ հոդվածների դրույթներն ուժի մեջ են մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից: Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից սկսած մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնումը շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված համապատասխան հոդվածների դրույթները: 4. Սահմանադրության 89-րդ հոդվածը, ինչպես նաև Սահմանադրության 11-րդ գլուխն ուժի մեջ են մտնում 2016 թվականի հունիսի 1-ից: 5. Սահմանադրության 182-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին նախադասության դրույթն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից: 6. Սահմանադրության 108-րդ հոդվածի, 113-րդ հոդվածի 2-րդ մասի, 115-րդ, 117-120-րդ, 122-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև 5-8-րդ, 12-15-րդ գլուխներն ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Մինչ այդ շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համապատասխան դրույթները:

Առաջարկություն

Հոդված 209. Սահմանադրության ուժի մեջ մտնելը Սահմանադրության բոլոր դրույթներն ուժի մեջ են մտնում «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» Սահմանադրության նոր տարբերակի հրապարակվելու հաջորդ օրվանից՝ Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգերի համաձայն և Սահմանադրության հիման վրա ու Սահմանադրությամբ նախատեսված ժամակացույցի համաձայնընդունված օրենքներին համապատասխան: Սահմանադրությունը պետք է հրապարակվի «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հանրաքվեի վերջնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակելու օրվանից հետո երեսուն օրվա ընթացքում, եթե այդ արդյունքներով նոր Սահմանադրությունը համարվում է ընդունված համաձայն հանրաքվեի պահին գործող Սահմանադրության։  

Հիմնավորում

Պատասխանել

avatar
  Բաժանորդագրվել  
Ծանուցել