constitution

Հոդված 16

Հոդված 16. Ընտանիքի պաշտպանությունը Ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են:

Առաջարկություն

Հոդված 16. Ընտանիքի պաշտպանությունը
  1. Ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, գտնվում են պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների մշտական հոգածության ու պաշտպանության ներքո։
  2. Մայրությունը և մանկությունը գտնվում են պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների մշտական հոգածության ու պաշտպանության ներքո։
  3. Պետությունը պարտավոր է իրականացնել ընտանիքների ձևավորումն ու ծնելիության աճը խթանող պետական քաղաքականություն, այդ թվում՝ ֆինանսավարկային, հարկային, բնակարանաշինության ևայլ ոլորտներում՝ օրենքով սահմանված կարգով։

Հիմնավորում

Պատասխանել

avatar
  Բաժանորդագրվել  
Ծանուցել