constitution

Հոդված 14

Հոդված 14. Զինված ուժերը և պաշտպանությունը
  1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:
  2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են:
  3. Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է oրենքով uահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:

Առաջարկություն

Հոդված 14. Զինված ուժերը և պաշտպանությունը
  1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության և նրա բնակչության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:
  2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում և քաղաքական իրադարձությունների ընթացքում պահպանում են բացարձակ չեզոքություն, չեն կարող միջամտել կամ մասնակցել ներքին քաղաքական իրադարձություններին և գտնվում են մշտական քաղաքացիական վերահսկողության ներքո: Քաղաքացիական վերահսկողության ձևերը և կարգը սահմանվում են օրենքով։
  3. Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է oրենքով uահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:
  4. Պետությունը պարտավոր է ապահովել մարտունակ, մասնագիտացված և պայմանագրային հիմունքներով գործող ժամանակակից զինված ուժերի ու միավորումների ստեղծումը։

Հիմնավորում

Պատասխանել

avatar
  Բաժանորդագրվել  
Ծանուցել