constitution

Հոդված 12

Հոդված 12. Շրջակա միջավայրի պահպանությունը և կայուն զարգացումը
  1. Պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջև:
  2. Յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի պահպանության մասին:

Առաջարկություն

Հոդված 12. Շրջակա միջավայրի պահպանությունը և կայուն զարգացումը
  1. Պետությունը ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջև:
  2. Յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի պահպանության մասին:
  3. Հանքարդյունաբերության ոլորտում պետությունը պարտավոր է սահմանել միջազգայնորեն ընդունված ամենաբարձր ու ամենախիստ բնապահպանական չափորոշիչները, իսկ հումքի արտահանումը փոխարինել վերջնական արտադրանքի արտահանմամբ։ Ընդ որում, ցանկացած հանքարդյունաբերական լիցենզիա ստանալու համար ներկայացվող հայտ պետք է պարունակի հումքի վերամշակման առնվազն հինգ տարվա մանրամասն ծրագիր, իսկ հայտատու ընկերության առնվազն երեսունհինգ տոկոսը պետք է պատկանի Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական կամ ֆիզիկական անձի կամ անձանց։ Սահմանադրական օրենքով կարող են սահմանվել սույն չափանիշներից ավելի խիստ չափանիշներ։
  4. Հանքարդյունաբերության ոլորտում տեղական ազդակիր համայնքը պետք է ունենա իր դիրքորոշումը իրավական միջոցով արտահայտելու և պարտադրելու իրավունք, այդ թվում՝ տեղական հանրաքվեի միջոցով։

Հիմնավորում

Պատասխանել

avatar
  Բաժանորդագրվել  
Ծանուցել