constitution

Հոդված 11

Հոդված 11. Տնտեսական կարգը Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը:

Առաջարկություն

Հոդված 11. Տնտեսական կարգը
  1. Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական արդարության վրա հիմնված շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարության ապահովմանը:
  2. Պետության տնտեսական, ֆինանսական, վարկային ու հարկային քաղաքականության հիմնական նպատակներից մեկը պետք է լինի միջին խավի ձևավորումը, սոցիալական արդարության ապահովումը, աղքատության վերացումը և ազգային արժեքների արդար բաշխումը։

Հիմնավորում

Պատասխանել

avatar
  Բաժանորդագրվել  
Ծանուցել